Կարգապահական պատասխանատվության է ենթարկվել Գեղարքունիքի նոտար Տիգրան Սարգսյանը

05/06/2024

Արդարադատության նախարարի որոշմամբ՝ «Գեղարքունիքի մարզ» նոտարական տարածքի նոտար (նստավայր` «քաղաք Վարդենիս») Տիգրան Սարգսյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Նոտարին տրվել է նկատողություն:

Նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելու և պատասխանատվության ենթարկելու համար հիմք են հանդիսացել օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտման հատկանիշները: