Նոր սարքի միջոցով հնարավոր կլինի որոշել նավթամթերքում առկա ծծմբի պարունակությունը

12/06/2024

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժինը համալրվել է նոր սարքով, որի շնորհիվ այսուհետ հնարավոր կլինի որոշել նավթամթերքում առկա ծծմբի պարունակությունը։
Քանի որ, ըստ ՀՀ տարածքում գործող նորմատիվ փաստաթղթերի տարբեր տեսակի նավթային վառելիքի էկոլոգիական դասերի համար ծծմբի պարունակությունը խիստ սահմանափակված է, ուստի վերջինիս քանակի որոշումն էական նշանակություն ունի փորձաքննության շրջանակներում լուծվող խնդիրների պարզաբանման համար: