Երկու նոր նոտար այսուհետ կսպասարկեն Լոռու մարզի Վանաձոր և Ստեփանավան քաղաքները

17/06/2024

Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման առաջին և երկրորդ փուլերը հաղթահարած երկու մասնակիցները Արդարադատության նախարարի 17.06.2024թ. հրամաններով նշանակվել են «Լոռու մարզ» (նստավայրեր՝ ք. Վանաձոր, ք. Ստեփանավան) նոտարական տարածքի նոտարների պաշտոնում: Ընթացակարգի համաձայն՝ որակավորման ստուգման փուլերի ավարտից հետո նոտարների թեկանծուների որակավորման հանձնաժողովը ընդունում է որոշում մասնակիցների կողմից երկու փուլերը հաղթահարելու մասին և Նոտարական պալատի դրական եզրակացությունները ստանալուց հետո առաջարկում է Արդարադատության նախարարին՝ նշված մասնակիցներին նոտարի պաշտոնում նշանակելու վերաբերյալ: Արդյունքում՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Սոնա Դանիելյանը նշանակվել է Լոռու մարզի նոտար, նստավայրը՝ քաղաք Վանաձոր, իսկ Սյուզաննա Գրիգորյանը՝ Լոռու մարզի նոտար, նստավայրը՝ քաղաք Ստեփանավան: