Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման ստուգման ընդունելություն

02/08/2024

Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման ստուգմանը մասնակցելու նպատակով որակավորման ստուգմանը մասնակցելու ցանկություն ունեցող հոգեբանների ընդունելություն:
Որակավորման դասընթացներին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1) դիմում, որը լրացվում է Կազմակերպությունում.
2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը․
3) ինքնակենսագրություն.
4) հոգեբանի մասնագիտությամբ համապատասխան բարձրագույն կրթություն ստացած լինելու փաստը հավաստող դիպլոմի պատճենը.
5) 2 գունավոր լուսանկար՝ 3x4 չափսի․
6) դիմելու օրվան նախորդած վերջին 5 տարվա ընթացքում հոգեբանի առնվազն մեկ տարվա մասնագիտական ստաժը հավաստող տեղեկանք կամ գործատուի կողմից տրամադրված այլ փաստաթղթեր:
Փաստաթղթերը ներկայացվում էն մինչև 2024 թվականի օգոստոսի 16-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ն՝ Կազմակերպության վարչական շենք՝ ք. Երևան, Մ. Խորենացու 162ա հասցեով:
Մանրամասն տեղեկություններն՝ այստեղ https://www.moj.am/announcements/view/article/3150