Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն օգոստոսի 7-ին Տավուշի մարզում կծանոթանա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակի աշխատանքներին։
Արդյունավետ աշխատանքի և ժամանակի խնայողության համար՝ հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակն օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-13։00 կտեղակայվի Դիլիջան քաղաքի համայնքապետարանի հարակից տարածքում։ Այն քաղաքացիները, ովքեր ունեն հարցեր Հարկադիր կատարման ոլորտում՝ կարող են դիմել և տեղում ստանալ աջակցություն։