Շարժական գրասենյակը տեղակայվել է Դիլիջանում. Սպասարկվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շահառու տավուշցիները

07/08/2024

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Տավուշի մարզում հետևել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակի աշխատանքին:

Ծառայության շարժական գրասենյակն օգոստոսի 7-ին տեղակայվել է Դիլիջան քաղաքապետարանի հարակից տարածքում: Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շահառուները հնարավորություն են ստացել ոլորտի հետ առնչվող իրենց հարցերն ուղղել ծառայության աշխատակիցներին և տեղում ստանալ դրանց պատասխանները:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակներն արդեն գործարկվել են Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, դրանց շնորհիվ՝ քաղաքների և գյուղերի բնակիչներն այլևս ստիպված չեն լինում ոլորտին առնչվող հարցով ծառայություն դիմելու համար հասնել ՀԿԱԾ մարզային բաժիններ: