Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչությունում բաժնի պետի և գլխավոր մասնագետի թափուր հաստիքների համալրման մրցույթներ

09/08/2024

Արդարադատության նախարարությունը հայտարարում է Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչությունում հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետի թափուր հաստիքի համալրման մրցույթ։ Մրցույթով հետաքրքրված քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում առցանց լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը: Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 10:00-ին ԱՆ վարչական շենքում, իսկ հարցազրույցի փուլը՝ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10:00-ին։ Դիմումներն ընդունվում են 2024 թվականի օգոստոսի 9-15-ը ներառյալ:
Մանրամասն տեղեկություններն՝ այստեղ https://www.moj.am/announcements/view/article/3158
Արդարադատության նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար։ Մրցույթով հետաքրքրված քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում առցանց լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը։ Դիմումներն ընդունվում են 2024 թվականի օգոստոսի 9-15-ը ներառյալ: Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում, իսկ հարցազրույցի փուլը՝ 2024 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10:00-ին։
Մանրամասն տեղեկություններն՝ այստեղ https://www.moj.am/announcements/view/article/3159