Ազդարարման համակարգն ու ազդարարի գործառույթները ներկայացվել են Տավուշի մարզի երիտասարդներին

09/08/2024

Դիլիջանում օգոստոսի 5-7-ը տեղի է ունեցել «Երիտասարդները՝ ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակում նախատեսված կարողությունների զարգացման դասընթացը Տավուշի մարզի երիտասարդների համար:
 
Դասընթացի երեք օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ստացել ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանի և Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի պետ Տաթևիկ Խաչատրյանի հետ ուսումնասիրել ազդարարման համակարգը, և թե ինչպես կարող են դառնալ ազդարարող։

Քննարկում-վերապատրաստման շրջանակում քննարկվել են նաև ազդարարների պաշտպանության միջոցները, երիտասարդներին են ներկայացվել ազդարարման տեսակները և դրանցից յուրաքանչյուրով ազդարարում իրականացնելու կարգավորումները:

«Երիտասարդներն՝ ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրն իրականացվում է «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: