Մրցույթ՝ Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնն զբաղեցնելու համար
12/08/2024
Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ միջազգային իրավական համագործակցության վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար։ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում առցանց լրացնելով դիմումը (հղումը՝ https://cso.gov.am/internal-external-competitions) և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2024 թվականի օգոստոսի 9-15-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով:
Թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում, իսկ հարցազրույցի փուլը՝ 2024 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ին։
Մանրամասն տեղեկություններն այստեղ՝ https://www.moj.am/announcements/view/article/3160