Պրոբացիայի ծառայությունը ևս սկսել է շարժական գրասենյակների շահագործումը. Արարատում սպասարկվել է մարզի շուրջ 30 շահառու
14/08/2024

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Արարատ քաղաքում հետևել է Պրոբացիայի ծառայության շարժական գրասենյակի աշխատանքներին: Արարատի մարզի այն գյուղերի բնակիչները, որոնք ծառայության շահառու են և ստիպված էին լինում իրենց պարտականությունների իրականացման համար հասնել Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաք, այժմ հնարավորություն են ստացել սպասարկվել շարժական գրասենյակում:
Պրոբացիայի ծառայության շարժական գրասենյակում իրականացվում են այն բոլոր գործողությունները, որոնք նախատեսված են իրականացնել ծառայության բաժիններում: Արարատում տեղակայված շարժական գրասենյակից արդեն օգտվել է շուրջ 30 շահառու:
Շարժական գրասենյակներ են տեղակայվել նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում: