Արդարադատության նախարարի որոշմամբ՝ «Երևան» նոտարական տարածքի նոտար (նստավայր` «Աջափնյակ») Արտաշես Ասրյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:
Նոտարին տրվել է «խիստ նկատողություն»: Նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելու և պատասխանատվության ենթարկելու համար հիմք են հանդիսացել օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտման հատկանիշները: