Մեկնարկում է արտոնագրված հաշտարարների որակավորման նպատակով իրականացվող ուսումնական չորրորդ դասընթացը

01/10/2024

Հաշտարարության ոլորտի կատարելագործմանն ուղղված շարունակական բարեփոխումների համատեքստում` Արդարադատության նախարարությունը մեկնարկում է արտոնագրված հաշտարարների որակավորման նպատակով իրականացվող ուսումնական չորրորդ դասընթացը։ Դասընթացին կարող են մասնակցել 25 տարին լրացած գործունակ քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն։ Մասնակցությունն անվճար է:

Դասընթացը տեղի կունենա 2024 թվականի նոյեմբերի 6-13-ն ընկած ժամանակահատվածում՝ օրական 6 ժամ տևողությամբ: Դիմումը և կից փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային՝ info@moj.am էլ. փոստի հասցեին ուղարկելու միջոցով։ Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թվականի հոկտեմբերի 27-ը:

Մանրամասն տեղեկություններն այստեղ՝ https://www.moj.am/announcements/view/article/3213