Արդարադատության նախարարությունը, կարևորելով հաշտարարության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ թիրախային խմբերի տեղեկացվածությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի հետ գործակցությամբ, նախաձեռնում է մարզային հանդիպումներ, որոնց շրջանակում նախարարության ներկայացուցիչները կհյուրընկալվեն ՀՀ տարբեր մարզերում, կներկայացնեն ընթացիկ բարեփոխումները, հաշտարարների որակավորման ընթացակարգը, կքննարկեն առաջարկվող փոփոխությունները և կպատասխանեն հարցերին:
Առաջին երեք հանդիպումները տեղի կունենան հետևյալ մարզերում՝
Լոռու մարզ, ք. Վանաձոր, 11.10.2024թ.՝ ժամը 11:00-13:00
Լոֆթ կենտրոն
Շիրակի մարզ, ք. Գյումրի, 11.10.2024թ.՝ ժամը 15:00-17:00
Ասպարեզ մամուլի ակումբ
Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 23.10.2024թ.՝ ժամը 11:00-13:00
Սևանի նորարարական բիզնես կենտրոն
Արդարադատության նախարարությունը մարզային հանդիպումներ կանցկացնի հաշտարարության թեմայով
08/10/2024
Հանդիպումներին կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/DxPgb9en6rQEjuxQ8