Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ամենամյա ստուգում կանցկացվի

17/10/2024

Արդարադատության նախարարությունը կազմակերպում է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ամենամյա ստուգում:

Որակավորման ստուգման համար կարող են դիմել գործունակ այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և համապատասխան օտար լեզվին տիրապետելու մասին վկայական (դիպլոմ), բացի ժեստերի լեզվի թարգմանչի վկայական ստանալու համար դիմածներից:

Փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ (naira.sedrakyan@justice.am) էլեկտրոնային փոստի հասցեին։

Ներկայացման վերջնաժամկետն է 2024 թվականի նոյեմբերի 5-ը մինչև ժամը 16.00-ը: Ստուգումը կիրականացվի 2024 թվականի նոյեմբերի 21-ին:

Մանրամասն տեղեկություններն՝ այստեղ https://www.moj.am/announcements/view/article/3219