«Սևան» ՔԿՀ տարածքում նոր մասնաշենքի կառուցման շինաշխատանքների ձեռքբերման մրցույթ

29/10/2024

Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածքում նոր մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքներ ձեռք բերելու նպատակով Քրեակատարողական ծառայությունը բաց մրցույթի ձևով հայտարարում է գնման ընթացակարգ։

Գնման ընթացակարգի հայտարարությունը և հրավերը հրապարակվել են www.armeps.am կայքում։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2024 թվականի նոյեմբերի 22-ը, ժամը 11։30։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=10772270 կամ https://gnumner.minfin.am/hy/search/ հավաքելով մրցույթի «ՀՀ ԱՆ ՔԿԾ-ԲՄԱՇՁԲ-24/2» ծածկագիրը։