Թարգմանությունների կենտրոնի և Հայաստանում Չինաստանի դեսպանության գործակցությունը շարունակում է ընդլայնվել

13/11/2024

Արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն»-ի և Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության միջև կնքված նվիրատվության պայմանագրի շրջանակներում ՉԺՀ դեսպանությունը շարունակում է նպաստել Կենտրոնի աշխատակիցների կարողությունների զարգացմանը:
Այս նպատակով դեսպանությունը «Թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին անհատույց տրամադրել է 2.400.000 դրամ՝ գրասենյակային և համակարգչային տեխնիկայի ձեռքբերման համար։