Ներսես Զեյնալյանը նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդական

20/11/2024

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝  Ներսես Զեյնալյանը նշանակվել է նախարարի խորհրդական։ 
Ներսես Զեյնալյանն իր աշխատանքային փորձառությունն սկսել է Արդարադատության նախարարությունում, որից հետո աշխատանքը շարունակել է Պետական եկամուտների կոմիտեում։ Զբաղվում է նաև գիտական գործունեությամբ, այժմ դասախոսում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։
Կենսագրական տվյալներն այստեղ՝ https://www.moj.am/staff/view/staff/79