Արդարադատության նախարարությունը շարունակում է կոռուպցիայի դեմ պայքարի շաբաթվա շրջանակում նախատեսված համատեղ միջոցառումների շարքը
25/11/2024
Այսօր Տավուշի մարզում ցուցադրվել է «Արտոնյալից՝ պատասխանատու քաղաքացի» ինտերակտիվ ներկայացումը: Ներկայացումը բացահայտում է արտոնյալ վերաբերմունքի և կոռուպցիոն մշակույթի վնասակար ազդեցությունը: Ներկայացումը բեմականացվել է «Թատրոն հանուն բարեվարքության» ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Կոռուպցիայի դեմ պայքարի շաբաթվա ընթացքում նախատեսված են մի շարք միջոցառումներ և ծրագրեր, որոնց ամփոփումը կլինի Երևանում։