Արդարադատության նախարարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն իրազեկման արշավի շրջանակում՝ «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի մասնակցությամբ տեղի է ունեցել Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի «Արդարության ջատագովները» Բարեվարքության ակումբի բաց քննարկումը։
Բարեվարքության ակումբի երիտասարդ դեսպանները ներկայացրել են իրենց հետազոտական աշխատանքները։
Ակումբային քննարկմանն ինտելեկտուալ խաղի միջոցով, երիտասարդ դեսպաններն ամրապնդել են իրենց գիտելիքները կոռուպցիայի, բարեվարքության և մեդիագրագիտության վերաբերյալ։
Միջոցառումն իրականացվել է Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ և ԱՄՆ ՄԶԳ «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի աջակցությամբ։
Կոռուպցիայի դեմ պայքարի մեկամսյակի շրջանակում՝ միջոցառում Գյումրիում
04/12/2024