Պետական ծառայողների վերապատրաստում՝ «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ»-ի շրջանակում

06/12/2024

Արդարադատության նախարարությունը, «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ»-ի շրջանակում, գործընկերների հետ համատեղ կազմակերպել է հանդիպում-կոնֆերանս պետական ծառայողների համար՝ «Նվերների ընդունման սահմանափակումների վերաբերյալ առկա կառուցակարգերը և իրականացված օրենսդրական վերջին փոփոխությունները» և «Բարեվարքության համակարգի տարրեր» թեմաներով: Պետական մարմինների բարեվարքության հարցերով կազմակերպիչներին, հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուներին, ՏԻՄ և ՔՀԿ ներկայացուցիչներին ներկայացվել են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնեական պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունելու սահմանափակումների վերաբերյալ կարգավորումները, նվերների հստակեցված ցանկը, դրանց հաշվառման և գնահատման վերաբերյալ այլ մանրամասներ: