Ազդարարման համակարգն ապահովում է ազդարարի պաշտպանությունը
18/12/2024
Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Արդարադատության նախարարության, երաշխավորում է ազդարարի պաշտպանությունը՝ ապահովելով նրա անանունությունը: Անանուն ազդարարումը համարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված ազդարարների պաշտպանության կարևոր երաշխիքներից մեկը՝ ապահովելով ազդարարների տվյալների անհայտ լինելը ինչպես երրորդ անձանց, այնպես էլ պետական իրավասու մարմինների համար: