Բարեփոխումների արդյունքում հաշտարարների համայնքին ընդհանուր առմամբ միացել է 125 հաշտարար

06/02/2025

46 նոր հաշտարար որակավորման վկայագիր է ստացել։ Բոլոր հաշտարարներն անցել են միջազգային առաջատար ստանդարտներին համապատասխան ուսուցման դասընթաց և պատրաստ են իրենց գործունեությամբ նպաստել դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը, ինչպես նաև հաշտարարության՝ որպես վեճերի լուծման նախընտրելի կառուցողական եղանակի կիրառության բարձրացմանը Հայաստանում: