Աննա Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել ՀԸԳՀ-ի իրականացման համատեքստում արդարադատության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ փորձագիտական քննարկմանը

24/02/2025

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել «Արդարադատության ոլորտի բարեփոխումներն ու ՀԸԳՀ-ի իրականացումը Հայաստանում» փորձագիտական քննարկմանը։ Իր խոսքում նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստան-ԵՄ փոխգործակցության նոր մակարդակն ու այդ համատեքստում ոլորտային համագործակցության խորացման հեռանկարները՝ դատաիրավական, հակակոռուպցիոն և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում: Աննա Կարապետյանն անդրադարձել է նաև 2024թ. փոխվարչապետի որոշմամբ ստեղծված ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբի աշխատանքների համակարգմանը՝ կարևորելով ՀԸԳՀ-ի կատարողականի գնահատման գործում Արդարադատության նախարարության դերն ու գործառույթները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացման հանձնառությանը: Հանդիպումը եզրափակվել է հարցուպատասխանով, որի շրջանակներում նախարարության ու քաղհասարակության ներկայացուցիչները քննարկել են արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումները, առկա նախաձեռնությունները, փորձագետների վերլուծությունների արդյունքները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ընդլայնման հնարավոր ուղիները: Քննարկմանը մասնակցել են ոլորտային հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի թիմերի ներկայացուցիչները: