Ուշադրություն՝ կամավորներին

03/04/2025

Հարգելի՛ կամավորներ,
Ստացված դիմումների ծավալով և ձեր կողմից դրսևորած ակտիվությամբ պայմանավորված՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվները թվայնացնելու համար Արդարադատության նախարարությունում իրականացվելու է վերապատրաստման դասընթաց հետևյալ գրաֆիկով՝ ապրիլի 9-ին, ժամը՝ 16:00-ին, ապրիլի 10-ին, ժամը՝ 10:00-ին և ապրիլի 16-ին, ժամը՝ 16:00-ին, ապրիլի 17-ին՝ ժամը՝ 10:00-ին:
Մասնակիցները լրացուցիչ ինֆորմացիան առաջիկայում կստանան դիմումներում նշված էլեկտրոնային հասցեների միջոցով: Արդարադատության նախարարություն մուտք գործելու համար խնդրում ենք ունենալ անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր): Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի ապրիլի 4-ն է:
Նախարարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր կամավորներին աջակցության և պատրաստակամության համար: