ՀՀ արդարադատության նախարարությունը հրավիրում է լիցենզավորված թարգմանիչների Նախարարության կարիքների համար գրավոր թարգմանչական ծառայությունների մատուցման նպատակով հայտարարված մրցույթին:
Ծառայության բնույթը՝
Նախարարություն ստացված և Հայաստանի Հանրապետության իրավասու դատարաններ ներկայացվելիք, ինչպես նաև օտարերկրյա պետություններ ուղարկվելիք իրավական օգնության, հանձնման և դատապարտյալների փոխանցմանն առնչվող փաստաթղթերի հայերեն և օտար լեզուներով գրավոր թարգմանությունների ապահովումը:
Մրցույթի մանրամասներին ծանոթանալու և մասնակցելու համար անցնել հետևյալ հղումով՝