Փորձագետի թափուր հաստիք՝ ապրանքագիտական փորձաքննություններ իրականացնող բաժնում
25/04/2025

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ը հայտարարում է ընդունելություն՝ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի ապրանքագիտական փորձաքննությունների բաժնում անշարժ գույքի գնահատում, ինչպես նաև շինարարական նյութերի և աշխատանքների, այդ թվում՝ դրանց արժեքային ցուցանիշների փորձաքննություն իրականացնող փորձագետի թափուր հաստիքի համալրման համար:
Պահանջվող կրթություն․
- շուկայագիտություն,
- ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձագիտություն,
- ճյուղային ճարտարագիտություն,
- ֆինանսներ կամ այլ հարակից բնագավառ։
Սահմանված պարտադիր պահանջներ․
- բարձրագույն կրթություն,
- առնվազն երեք տարվա մասնագիտական ստաժ,
- գնահատման գործունեության որակավորման վկայական,
- նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
- հայերենի գերազանց իմացություն (օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն):
Թափուր հաստիքի համալրման նպատակով ինքնակենսագրական տվյալները ներկայացվում են առցանց՝ info@justexpert.am էլեկտրոնային փոստի հասցեով։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 23, հեռախոսահամարներ՝ 010 30-00-11, 033 30-00-22։