Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2025» ծրագիրը

12/06/2025

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման 30-ամյակի առթիվ՝ Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2025» ծրագիրը։

Հայաստանում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավագիտության ֆակուլտետների 2-րդ և բարձր կուրսերի 30 ուսանողի հնարավորություն կընձեռվի ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ծանոթանալու ոլորտի բարեփոխումներին և Արդարադատության նախարարության ու վերջինիս ենթակայությամբ գործող ծառայությունների, գործակալությունների և ՊՈԱԿ-ների աշխատանքներին։

«Իրավունքի ամառային դպրոց-2025» ծրագիրը կանցկացվի 2025 թվականի հուլիսի 14-28-ը։ Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 29-ը, ժամը 22։00-ն։

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հարցաթերթիկը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe868l1quaYRFpnARwyOqXK5K8OoiaJPDJNiGxN5ZaaFg8Mfw/viewform?usp=dialog ։ Հայտերի ուսումնասիրության փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի։

«Իրավունքի ամառային դպրոց-2025» ծրագրի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր։

Հարցերի դեպքում կարող եք գրել summerschool@justice.am էլ․ հասցեին կամ զանգահարել 099-16-06-22 հեռախոսահամարին։