«Ազդարարման համակարգը հանդիսանում է հակակոռուպցիոն քաղաքականության և կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր մեխանիզմներից մեկը»,- այս մասին իր ելույթում նշել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստի ժամանակ:
Նախարարի խոսքով` իրականացված իրազեկման արշավների արդյունավետության մասին է վկայում ազդարարման էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով ստացված ազդարարումների քանակի աճը: Մինչև արշավի իրականացումը հարթակի միջոցով 2021 թվականինգրանցվել է 75, 2022 թվականին՝ 116, 2023 թվականին 116 ազդարարումներ: Արշավի իրականացումից հետո՝ 2024 թվականին գրանցվել է 380, իսկ 2025 թվականի մայիսի դրությամբ արդեն 266 ազդարարում: Ընդ որում, 2025 թվականի ապրիլ ամսին գրանցվել է 75 ազդարարում: Ըստ ՄԻՊ կողմից վարվող վիճակագրության՝ 2023 և 2024 թվականներին գրանցվել է մեկական ներքին ազդարարում: Պետական մարմիններում արտաքին ազդարարման դեպքերի թիվը, ըստ ՄԻՊ կողմից վարվող վիճակագրության, 2023 թվականին կազմել է 3, իսկ 2024 թվականին՝ 13:
«Ազդարարման համակարգը հանդիսանում է հակակոռուպցիոն քաղաքականության և կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր մեխանիզմներից մեկը»,- Սրբուհի Գալյան
14/06/2025
