Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունը հայտարարում է կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի թափուր պաշտոնները համալրելու մրցույթ:
Պրոբացիայի ծառայության կրտսեր խմբի պաշտոնում կարող է նշանակվել հայերենին տիրապետող, արական և իգական սեռի Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից)։
Պրոբացիայի ծառայության կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնելու համար աշխատանքային ստաժ չի պահանջվում: Նշված խմբի հիմնական աշխատավարձը 206336 ՀՀ դրամ է։
Պրոբացիայի ծառայության առաջատար խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, որն առնվազն մեկ տարի զբաղեցրել է կրտսեր խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ: Նշված խմբի հիմնական աշխատավարձը 228800 ՀՀ դրամ է։
Պրոբացիայի ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, որն առնվազն երեք տարի զբաղեցրել է առաջատար խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ: Նշված խմբի հիմնական աշխատավարձը 326144 ՀՀ դրամ է։
Մրցույթին մասնակցելու համար ինքնակենսագրականը կարող եք ներկայացնել Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենք՝ ՀՀ, ք․ Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Գարեգին Նժդեհի 23/1 հասցեով՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00-ից մինչև 17։00-ը կամ ուղարկել cvprobation@gmail.com էլեկտրոնային փոստին։ Մանրամասների համար կարող եք զանգել 015 400 225 հեռախոսահամարին։