Արդարադատության նախարարությունը մեկնարկել է 2025 թվականին հայտարարված նոտարների թեկնածուների որակավորման ստուգման առաջին փուլը
26/06/2025

Հունիսի 25-ին համակարգչային եղանակով անցկացվել է «Տավուշի մարզ» (նստավայրը՝ ք. Դիլիջան), «Սյունիքի մարզ» (նստավայրը՝ ք. Սիսիան, ք. Կապան), «Վայոց ձորի մարզ» (նստավայրը՝ ք. Եղեգնաձոր) նոտարական տարածքների նոտարի թափուր պաշտոնները համալրելու համար 2025 թվականին հայտարարված՝ նոտարների թեկնածուների որակավորման ստուգման առաջին փուլը: Նոտարների թեկնածուների որակավորման հանձնաժողովի նախագահ Տիգրան Դադունցը մասնակիցներին մաղթել է հաջողություն: Նախարարի տեղակալը կարևորել է նշված նոտարական տարածքներում առկա նոտարի թափուր պաշտոնը համալրելու անհրաժեշտությունը:
Նշենք, որ առաջին փուլին մասնակցել է նոտարի 52 թեկնածու: Առաջին փուլի առաջադրանքները բաղկացած էին 5 իրավիճակային խնդրից՝ 5 հարցադրումներով, որոնց լուծման համար տրամադրված էր 3 ժամ ժամանակ:
Հիշեցնենք, որ նոտարի թեկնածուների որակավորման ստուգման հետ կապված հարցերը կարգավորված են Կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի N 789-Ն որոշմամբ: