Արդարադատության նախարարության կողմից ներկայացվել են լոբբիստական գործունեության վերաբերյալ առաջարկվող կարգավորումները

29/07/2025

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը ողջույնի խոսքով հանդես է եկել Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և «ԱՅ ԷՖ Ի ԷՍ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված հանրային քննարկմանը, որի ընթացքում Արդարադատության նախարարության կողմից ներկայացվել են լոբբիստական գործունեության վերաբերյալ առաջարկվող կարգավորումները: Նախարարի տեղակալն ընդգծել է պաշտոնատար անձանց՝ երրորդ անձանց հետ հաղորդակցությունների թափանցիկության և հաշվետվողկանության կարևորությունը: Քննարկման ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ի թիվս այլնի, անդրադարձել են լոբբիստական գործունեության առանձնահատկություններին, մասնավորապես՝ քննարկման առարկա հանդիսացող օրենսդրական կարգավորումներում հասկացությունների հստակեցմանը: Այս առումով հարկ է նշել, որ լոբբիստական գործունեության վերաբերյալ կարգավորումների ներդրումը որպես առանձին գործողություն սահմանված է հակակոռուպցիոն ռազմավարաության 2023-2026թթ. գործողությունների ծրագրով, ինչպես նաև բխում է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային հակակոռուպցիոն պարտավորություններից: Հանրային քննարկմանը մասնակցել են պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: