Մեկնարկում է Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների 2025 թվականի ուսուցման դասընթացի ընդունելությունը
30/07/2025
Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների 2025 թվականի ուսուցման դասընթացի ընդունելության մասին
«Սնանկության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված է, որ որպես սնանկության գործով կառավարիչ կարող է որակավորվել 63 տարին չլրացած այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն, որակավորման համար դիմելու օրվան նախորդած վերջին հինգ տարվա ընթացքում ունի իրավաբանական, հաշվապահական կամ այլ տնտեսագիտական գործունեության ոլորտում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով անցել է համապատասխան ուսուցում:
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման կարգը սահմանելու մասին» N 106-Ն հրամանի հավելվածով հաստատված կարգին (այսուհետ՝ ուսուցման կարգ) համապատասխան իրականացնում է՝ սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման դասընթացի ընդունելություն, որի ավարտին դասընթացի մասնակիցներին կշնորհվի վկայագիր՝ հնարավորություն տալով մասնակցելու սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգմանը:
Ուսուցման դասընթացներին մասնակցելու համար հավակնորդը Կազմակերպություն է ներկայացնում՝
1) դիմում, որը լրացվում է Կազմակերպությունում.
2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը պետք է լինի դիմողի մոտ՝ փաստաթղթերը հանձնելու պահին).
3) կենսագրական տվյալները (ինքնակենսագրական):
Ավելին՝ այստեղ https://www.moj.am/announcements/view/article/3437