10 օրից կգործարկվի վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը
15/08/2025
Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակել է հայտարարություն՝ վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ:
Oգոստոսի 25-ից Արդարադատության նախարարության կողմից կգործարկվի վարչական դատավարության նոր էլեկտրոնային համակարգը, որը քաղաքացիներին, փաստաբաններին և պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու վարչական գործերով ամբողջությամբ թվային եղանակով ներկայացնել հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, ինչպես նաև կատարել բոլոր դատավարական գործողությունները՝ արագ և առանց ձգձգումների:
Օգոստոսի 25-ից համակարգի օգտագործումը պարտադիր է դառնալու վարչական գործերով հետևյալ մասնակիցներ համար, այդ թվում՝
-
պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների,
-
վարչարարություն իրականացնող այլ մարմինների, դրանց պաշտոնատար անձանց,
-
իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի,
-
ներկայացուցիչ հանդիսացող փաստաբանների,
-
սնանկության գործով կառավարիչների,
-
արտոնագրված հաշտարարների
-
նոտարների և այլն: