Մեկնարկում է «Դարձի՛ր կամավոր» ծրագրի երկրորդ փուլը

18/08/2025

Հարգելի՛ քաղաքացիներ,
Մեկնարկում է ՀՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի թվայնացման նպատակով իրականացվող «Դարձի՛ր կամավոր» ծրագրի երկրորդ փուլը: Ծրագրի նպատակն է կամավորների աջակցությամբ արխիվների թվայնացման միջոցով քաղաքացիներին մատուցվող ծառայություններն ավելի հարմարավետ դարձնելը: Որպես կամավոր գրանցվելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 7-ն անցնել հղումով և լրացնել կից հարցաթերթը: Ծրագիրն իրականացվելու է սեպտեմբերի 22-ից դեկտեմբերի 5-ը: Ծրագրի ավարտից հետո կամավորներին տրվելու են հավաստագրեր:
Սպասում ենք քեզ:

Հարցերի դեպքում կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 010594197 կամ էլ. հասցեով volunteer@justice.am

#Դարձի՛ր կամավոր:

Գրանցման համար՝ այստեղ https://forms.gle/oXq7AJdpZKko9F8P7