Անցկացվել է էթիկայի հանձնաժողովների գործունեության բարելավմանը նվիրված քննարկում

05/09/2025

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է քննարկում՝ նվիրված էթիկայի հանձնաժողովների գործունեության բարելավմանը:
2023-2026թթ․Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսվում է բարելավել էթիկայի հանձնաժողովների գործունեությունը, իսկ գործողությամբ նախատեսվում է պետական ծառայության առանձին տեսակներում, համայնքային ծառայություններում, ՏԻՄ ավագանիներում ձևավորել էթիկայի հանձնաժողովներ, որոնք ի թիվս այլնի՝ կքննեն նաև բարեվարքության համակարգի տարրերին առնչվող խախտումները։ Միաժամանակ ռազմավարական մեկ այլ գործողությամբ՝ նախատեսվում է ապահովել տարբեր ծառայությունների տեսակներում առկա վարքագծի կանոնների համապատասխանեցումը ԿԿՀ կողմից մշակված հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններին:
Նախարարի տեղակալը նշել է, որ աշխատանքային քննարկումը հնարավորություն կտա վեր հանել գործնականում Էթիկայի հանձնաժողովների ստեղծման, ինչպես նաև վերջիններիս գործառույթների իրականացման հետ կապված իրավական ու գործնական խնդիրները և գտնել դրանց հնարավոր լուծումները։