Արդարադատության նախարարությունը մասնակցել է Երևանի պետական համալսարանի կողմից կազմակերպված «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2025» միջոցառմանը

16/09/2025

Արդարադատության նախարարությունը մասնակցել է Երևանի Պետական համալսարանի կողմից կազմակերպված «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2025» միջոցառմանը: Նախարարության աշխատակիցները ուսանողներին են ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումները, կադրայի քաղաքականությունը, նախարարության հիմնական գործառույթները:
«ԲանՈւԳործ․ ԵՊՀ էքսպո-2025»-ի հիմնական նպատակն է ներկայացնել կրթական ու աշխատանքային հնարավորություններ, ապահովել արդյունավետ հաղորդակցություն գործատուների, շրջանավարտների և ուսանողների միջև, ինչպես նաև համապարփակ թեմատիկ քննարկումների միջոցով վեր հանել կրթական համակարգի և գործատուների միջև համագործակցության ներկայիս իրավիճակի առանձնահատկությունները, առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները։
Տեղեկացնում ենք, որ Արդարադատության նախարարության թափուր հաստիքների մասին տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.moj.am/announcements/browse/type/1