Սրբուհի Գալյանը Ժողովրդավարության հայկական չորրորդ ֆորումի շրջանակում մասնակցել է «Նոր մոտեցումներ կոռուպցիայի դեմ պայքարում» խորագրով պանելային քննարկմանը

24/09/2025

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Ժողովրդավարության հայկական չորրորդ ֆորումի շրջանակում մասնակցել է «Նոր մոտեցումներ կոռուպցիայի դեմ պայքարում» խորագրով պանելային քննարկմանը:
Նախարարը քննարկման ընթացքում անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի ավելի թափանցիկ և հաշվետվողական մեխանիզմների ներդրմանը, մասնավորապես՝
• Բարեվարքության վերաբերյալ եզրակացության եզրափակիչ մասի հրապարակմանն ու ընթացիկ աշխատանքներին
• Բարձրագույն գործադիր մարմիններում որոշում կայացնելու իրավասությամբ օժտված պաշտոնատար անձանց բարեվարքության հարցաթերթիկ ներկայացնելու պարտականության սահմանմանը
• Պետական մարմիններում ռիսկերի գնահատման գործիքների ներդրմանը
• Ազդարարման համակարգի և դրա գործունեության շրջանակի ընդլայնմանը
• Գործերի ողջամիտ ժամկետներում քննության վերաբերյալ նախագծերին
• Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում ՀԿ-ների ներգրավման մրցույթին
• Հակակոռուպցիոն մոնիթորինգի հարթակի վերագործարկման աշխատանքներին
• Դատավորների թվաքանակի ավելացմանը
• Պետական գնումների ոլորտում շահերի բախման ինստիտուտի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների իրականացմանը։
Պանելային քննարկման ընթացքում նախարարը պատասխանել է քաղհասարակության կողմից ներկայացված՝ ատելության խոսքի, գործերի քննության ողջամիտ ժամկետների և այլ խնդիրների վերաբերյալ հարցերին։ Ֆորումը կազմակերպվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից։