Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Մատենադարանում հանդիպել է ուսանողներին

26/09/2025

Նախարարը՝ ողջունելով ուսանողներին, կարևորել է երիտասարդության դերը հասարակական կյանքում և ընդգծել, որ նրանց է տրված բարձրացնել շրջապատում իրավագիտակցության մակարդակն ու ստեղծել բարեխիղճ հասարակություն։
Նախարարը ներկայացրել է նախարարության բարեփոխումները` դատաիրավական, քրեակատարողական և պրոբացիայի, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների պաշտպանության, նոտարական, դատական համակարգի, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության և մյուս ոլորտներում:
Սրբուհի Գալյանը ներկայացրել է նաև Արդարադատության նախարարության ենթակա մարմիններն ու նրանց գործունեության հիմնական ասպեկտները։
Հանդիպման շրջանակում նախարարը պատասխանել է ուսանողների հարցերին՝ կապված նոր Սահմանադրության, դատարանների ծանրաբեռնվածության, գործերի քննության ողջամիտ ժամկետների, կոռուպցիայի կանխարգելման հետ:
Հանդիպման ավարտին ուսանողները շրջայց են կատարել Մատենադարանում և ծանոթացել հայկական ժառանգությանը։
Ուսանողների հետ հանդիպումը կրելու է շարունակական բնույթ: