Հրապարակվել է ՏՀԶԿ hակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստին հաստատված ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի՝ Հայաստանի գնահատման հինգերորդ փուլի շրջանակում առաջընթացի զեկույցը

26/09/2025

Հրապարակվել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստին հաստատված ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի՝ Հայաստանի գնահատման հինգերորդ փուլի շրջանակում առաջընթացի զեկույցը, որտեղ ներկայացված են Հայաստանի կողմից հանձնառությունների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Հակակոռուպցիոն ոլորտում նախորդ երկու տարիներին կատարված լայնածավալ բարեփոխումների արդյունքում Զեկույցի կատարողական 9-ը դաշտերից 6-ում արձանագրվել է էական առաջընթաց։ Առաջընթաց է արձանագրվել հակակոռուպցիոն քաղաքականության, շահերի բախման կանխարգելման և գույքի ու եկամուտների հայտարարագրման , ազդարարների պաշտպանության, գործարար բարեվարքության, պետական գնումների ոլորտում բարեվարքության ապահովման և կոռուպցիոն հանցագործությունների քննության ոլորտներում։
Զեկույցը հասանելի է հետևյալ հղումով՝
https://www.oecd.org/en/publications/armenia-fifth-round-of-anti-corruption-monitoring-follow-up-report_3d273009-en.html