Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում, բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման կառուցակարգեր․ Գևորգ Քոչարյանը պատասխանել է հակակոռուպցիոն ոլորտին առնչվող հարցերին

29/09/2025

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը մասնակցել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագիրն ամփոփող պանելային քննարկմանը։
Քննարկման շրջանակներում նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը պատասխանել է հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականությանն առնչվող հարցերին, այդ թվում ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման կառուցակարգերի վերաբերյալ։
«Արդարացի դատաիրավական բարեփոխումները» ծրագիրը մեկնարկել է 2021 թվականին և իրականացվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված միավորման կողմից, որի անդամներն են Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը։ Ծրագրի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել հակակոռուպցիոն ոլորտում գործող պետական կառույցներին։