Աննա Կարապետյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

02/10/2025

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհամմադ Օմեր Սալահ Ադ-Դին Ալ-Շեյխլիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետությունների միջև դատապարտյալների փոխանցման ոլորտում իրավապայմանագրային բազայի ընդլայնմանը, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև դատապարտյալների փոխանցման մասին» համաձայնագրի նախագծին առնչվող, Արդարադատության նախարարության իրավասության ոլորտներում համագործակցության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Երկուստեք կարևորվել է նման ձևաչափով քննարկումների կազմակերպումը՝ ընդգծելով, որ այն կարող է նպաստել փոխըմբռնման ամրապնդմանը և Հայաստանի ու Իրաքի միջև գործնական համագործակցության նոր հնարավորությունների բացահայտմանը։

Արդարադատության նախարարի տեղակալն ու ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը վերահաստատել են երկկողմ գործընկերությունը շարունակելու իրենց հանձնառությունը։