Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
04/10/2025
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը քննարկել է իրավական նորմերի աստիճանակարգության և զինված ուժերին վերաբերող կարգավորումների հարցերը:
Նորմատիվ իրավական ակտերի աստիճանակարգության վերաբերյալ կարգավորումների մասով Խորհուրդը որոշում է ընդունել նոր Սահմանադրության նախագծում ներառել դրույթ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մաս հանդիսանալու վերաբերյալ, ինչպես նաև վերպետական միջազգային կազմակերպության մարմինների նորմատիվ իրավական ակտերի Սահմանադրությանը համապատասխանությունը Սահմանադրական դատարանի կողմից ստուգելու լիազորություն նախատեսելու վերաբերյալ: