Արդարադատության նախարարությունը հայտարարում է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման մրցույթ
07/10/2025
Արդարադատության նախարարությունը հայտարարում է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգում անցկացնելու մրցույթ:
Որակավորման ստուգման համար կարող են դիմել գործունակ այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և համապատասխան օտար լեզվին տիրապետելու մասին վկայական (դիպլոմ), բացի ժեստերի լեզվի թարգմանչի վկայական ստանալու համար դիմածներից:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային եղանակով՝ (notarytranslator@moj.am) էլեկտրոնային փոստի հասցեին։
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թվականի հոկտեմբերի 28-ը մինչև ժամը 16.00-ն:
Ավելին՝ https://www.moj.am/announcements/view/article/3482