Քննարկվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում հաղորդակցման գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը
15/10/2025
Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ՝ նպատակ ունենալով քննարկել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում հաղորդակցման գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը։
Քննարկման հիմնական թեմաներն էին՝
-
2023–2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում մշակված հաղորդակցման հայեցակարգի և 2024–2026 թվականների գործողությունների ծրագրի ընթացիկ փուլը։
-
2024 թվականին իրականացված հաղորդակցման գործողությունների ծրագրի ամփոփումը, ընդգծելով գերատեսչությունների և գործընկեր կառույցների ներդրումը։
-
2025 թվականին նախատեսվող հաղորդակցման գործողությունների իրականացման ընթացքը, ներառյալ՝ հանրային իրազեկման, թափանցիկության բարձրացման և քաղաքացիական մասնակցության խթանման ուղղությունները։
-
Աշխատանքների համակարգման, տեղեկատվության փոխանակման և հաղորդակցության միջոցների ներդաշնակեցման խնդիրները՝ միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով։
-
2025 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ նախատեսվող միջոցառման կազմակերպչական հարցերը։