Արդարադատության նախարարը և Շվեդիայի դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերի ընդլայնման հնարավորությունները

15/10/2025

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպան Էվա Սունդքուիսին։ 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մի շարք կարևոր ուղղությունների, մասնավորապես՝
• Հայաստանի Հանրապետության Նոր Սահմանադրության մշակման գործընթացին։
• Արդարադատության ոլորտում թվայնացման օրակարգին։
• Մարդու իրավունքների պաշտպանության բարեփոխումներին, այդ թվում՝ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը։
• Հակակոռուպցիոն ռազմավարությանը և այդ ուղղությամբ հակակոռուպցիոն մարմինների կարողությունների զարգացմանը։
• Դատաիրավական բարեփոխումներին և դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված նախաձեռնություններին։
• Քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների կարողությունների զարգացմանը:
• Անձնական տվյալների պաշտպանության ինքնավար մարմնին:
Կողմերը քննարկել են վերոնշյալ ոլորտներում Շվեդիայի աջակցությամբ նոր ծրագրերի հնարավոր ներդրումը, ինչպես նաև արդեն գործող նախաձեռնությունների շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարները։