Արդարադատության նախարարությունը հայտարարում է տեսահոլովակների մրցույթ՝ «Կոռուպցիան իմ աչքերով» թեմայով
15/10/2025
Կոռուպցիայի դեմ պայքարի օրվան ընդառաջ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է տեսահոլովակների մրցույթ՝ «Կոռուպցիան իմ աչքերով» թեմայով։ Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական դպրոցների 10-12-րդ դասարանի աշակերտները և ուսանողները։ Մասնակցությունը կարող է լինել ինչպես անհատական, այնպես էլ խմբային։ Մրցույթի մասնակիցները պետք է պատրաստեն և ներկայացնեն տեսահոլովակ կամ անիմացիոն հոլովակ, որտեղ կարտացոլեն՝ ․ Կոռուպցիայի բացասական հետևանքները, ․ Կոռուպցիայի ազդեցությունը հասարակության վրա։ Մրցույթի նպատակն է բարձրացնել անչափահասների իրավագիտակցությունը և ձևավորել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ։ Տեսահոլովակները պետք է ուղարկել մինչև 2025 թվականի նոյեմբերի 15-ը հետևյալ էլ. հասցեին՝ info@moj.am
Նամակում պարտադիր նշեք․ ․ Դպրոցի կամ ԲՈՒՀ-ի անվանումը ․ Հեղինակի անուն-ազգանունը ․ Խմբի համակարգողի կամ պատասխանատու անձի հեռախոսահամարը
Պահանջվող տեխնիկական չափանիշները․ ․ Տևողությունը՝ մինչև 120 վայրկյան ․ Որակը՝ առնվազն 720p ․ Ձայնը՝ պարզ և լսելի Մրցույթի մասնակիցները կստանան շնորհակալագրեր, իսկ լավագույն աշխատանքների հեղինակները՝ մրցանակներ։ Հարցերի համար կարող եք գրել նշված էլեկտրոնային հասցեին՝ info@moj.am կամ զանգահարել 010 59 40 60 հեռախոսահամարով։