Առաջարկվում է ընդլայնել հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը
20/10/2025
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Արդարադատության նախարարության կողմից ներկայացված նախագծով առաջարկվում է ընդլայնել հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը՝ ներառելով.
. պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների,
. պետության կողմից հիմնադրված հիմնադրամների,
. 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարների,
. դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի, Դատավորների գործունեության գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամների համար:
https://www.e-draft.am/projects/9194