Սրբուհի Գալյանն ընդունել է ԵՊՀ, Ֆրանսիական, Եվրոպական և այլ համալսարանների ուսանողներին

24/10/2025

Այս անգամ նախարարությունում հյուրընկալել էինք ԵՊՀ, Ֆրանսիական, Եվրոպական և այլ համալսարանների ուսանողներին:
Նախարար Սրբուհի Գալյանը հանդիպմանն անդրադարձել է հետևյալ թեմաներին`
Երիտասարդների ակտիվ ներգրավածությանը հասարակական կյանքում և դրա կարևորությանը,
. Նախարարության կողմից մշակված ռազմավարություններին և իրականացված բարեփոխումներին,
. Թվայնացման օրակարգին,
. ՔԿԱԳ ոլորտի բարեփոխումներին,
. Էլեկտրոնային ծանուցումների ներդրմանը,
. Դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանն ուղղված աշխատանքներին,
. Նոր Սահմանադրությանն ու ընթացիկ աշխատանքներին:

Հանդիպման ավարտին ուսանողները հնարավորություն են ունեցել հարցեր հղել արդարադատության նախարարին:
Ուսանողների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ: