Հոկտեմբերի 22-ից գործարկել է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքի՝ «E-draft.am»-ի նորացված տարբերակը
24/10/2025
ՀԱՐԳԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ,
Արդարադատության նախարարությունը շարունակելով թվայնացման գործընթացի շրջանակում իրականացվող բարեփոխումները, տեղեկացնում է, որ սույն թվականի հոկտեմբերի 22-ից գործարկվել է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքի՝ «E-draft.am»-ի նորացված տարբերակը։
Թարմացված հարթակը հնարավորություն է տալիս իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման կազմակերպում՝ ավելի արդյունավետ և ժամանակակից թվային գործիքներով:
Կայքի տեխնիկական խնդիրներին առնչվող հարցերի դեպքում կարող եք դիմել՝ կայքի «Տեղեկացնել խնդրի մասին» գործիքի միջոցով, կամ զանգահարելով ԱՆ թեժ գծին: