ԵՄ-ի կողմից 5.5 միլիոն եվրոյի փոխանցումը ՀՀ պետական բյուջե իրականություն է դարձել՝ շնորհիվ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. Փուլ II» ծրագրի 100% կատարողականի

24/10/2025

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Վասիլիս Մարագոսին:
Կողմերն անդրադարձել են հետևյալ թեմաներին` 

  • Հաջողությամբ իրականացվել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. Փուլ II» բյուջետային աջակցության ծրագիրը։ Ֆինանսավորման համաձայնագրով նախատեսված հիմնական կատարողական ցուցանիշները վերաբերում էին՝
    ․ դատաիրավական և հակակոռուպցիոն ռազմավարությունների ու վերջիններիս շրջանակներում հաղորդակցության ծրագրերի իրականացման հարցում էական առաջընթացի ապահովմանը,
    ․ վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացմանը, ներառյալ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի արդյունավետ գործունեության ապահովմանը,
    ․ դատախազների և քննիչների բարեվարքության ստուգումների իրականացմանը,
    ․ պատիժը պայմանականորեն չկիրառելու գործիքակազմի ընդլայնմանը                                                                    

 Նշված կատարողական ցուցանիշներն իրականացվել են ամբողջությամբ։